Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ինքնասպանության դեպքերն աճել են… տարեցների հաշվին

Ինքնասպանության դեպքերն աճել են… տարեցների հաշվին

2010թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 317 դեպք` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ գրացվել էր 252 դեպք (իսկ ողջ տարին` 498 դեպք):

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի տվյալների` 2010թ. առաջին կիսամյակում ինքնասպան է եղել 138 մարդ, ինչը 33-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (105 դեպք):

 

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը` Հայաստանում ինքնասպանություն գործում են համեմատաբար մեծ տարիք ունեցողները.

 

2010թ. մինչև 17 տարեկան` ինքնասպան է եղել 9 անչափահաս (2009թ. համեմատ`3-ով ավել)
18-29 տարեկան` 24 հոգի (2009թ. համեմատ`1-ով ավել)
30-65 տարեկան հասակում` 73 հոգի (2009թ. համեմատ`18-ով ավել)
իսկ 65 տարեկանից ավել` 35 հոգի (2009թ. համեմատ`14-ով ավել):

 

ՀՀ ազգային վիճակագրության մարդահամարի և ժողովրդագրության բաժնից Aysor. am-ին տեղեկացրին, որ ինքնասպանության և ինքնասպանության փորձի մասին տվյալներն իրենց է տրամադրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը`վերջինիս հաշվետվության համաձայն: Իսկ 2010թ. 2-րդ կիսամյակի տվյալները կամփոփվեն դեկտեմբերի վերջին:

 

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի տարածած հայտարարության` 2010թ. 10 ամսում ինքնասպանություն է գործել 13, ինքնասպանության փորձ կատարել 25 անչափահաս, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության 23 դեպք:

 

ՀՀ Ոստիկանության, լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն էլ Aysor.am-ին ասաց, որ իրենց մոտ ինքնասպանության դեպքերով գործ հարուցվում է այն դեպքում, երբ առակա են քրեական օրենսգրքի 111 կամ 110 հոդվածի հատկանիշները (ինքնասպանության դրդել), իսկ մնացած դեպքերում ինքնասպանության փաստը որպես այդպիսին չի հաշվառվում:

 

Ըստ Մալխասյանի` 2009թ. Քր. օրենսգրքի 110 հոդվածով 2 դեպք է գրանցվել, որոնք կարճվել են հանցակազմի բացակայության պատճառով:

 

Իսկ 2010թ. Քր օրենսգրքի 111 հոդվածով ոչ մի դեպք չի գրանցվել, 110 հդվածով էլ մի դեպք է գրանցվել, որն ապրիլի 29-ին տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան:

 

«Մի քանի գործեր էլ կան, որոնց մասին նախաքննության շահերից ելնելով ոչինչ չենք կարող ասել. հնարավոր է` կարճվեն կամ էլ շարունակվեն»,- եզրափակեց Մալխասյանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ